ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը ՀՀ վարչապետի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը ՀՀ վարչապետի հայտարարություններին

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի հայտարարություններին, նշել, թե իբր այն պնդումները, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, սխալ են։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ պետք չէ անցկացնել։ Նա հերթական անգամ նշել է, թե անկախ խաղաղության համաձայնագրի ստորագրումից՝ իրական և կայուն խաղաղություն հաստատելու պայմանը իբր Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցումն է։

Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել էր, որ ի տարբերություն ՀՀ-ի՝ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում