ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա նրա օրինական իրավունքն է․ Ստոլտենբերգ

Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա նրա օրինական իրավունքն է․ Ստոլտենբերգ

Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա նրա օրինական իրավունքն է՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի։ Եվ միջազգային իրավունքի համաձայն՝ այդ իրավունքը չի ավարտվում Ռուսաստանի հետ սահմանին»,- ասել է պաշտոնյան գերմանական Welt am Sonntag թերթի հետ հարցազրույցում։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ նախապես չի իմացել Կիևի պլանների մասին և դրանցում որևէ դեր չի խաղացել:

«Նախագահ Զելենսկին հստակ ասել է, որ գործողությունը նպատակ ունի բուֆերային գոտի ստեղծել՝ սահմանի մյուս կողմից հետագա ռուսական հարձակումները կանխելու համար։ Ինչպես բոլոր ռազմական գործողությունները, այնպես էլ դա կապված է ռիսկերի հետ: Բայց դա Ուկրաինայի որոշումն է, թե ինչպես պաշտպանել իրեն»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում