ՎՎարդուհի Հարությունյան

Սերբիան ֆրանսիական Rafale կործանիչներ գնելու գործարք է կնքել

Սերբիան ֆրանսիական Rafale կործանիչներ գնելու գործարք է կնքել

Սերբիան Ֆրանսիայից 12 Rafale կործանիչ գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել: Փաստաթուղթը ստորագրել է Ալեքսանդր Վուչիչը՝ Էմանուել Մակրոնի՝ Բելգրադ կատարած այցի ժամանակ:

Գործարքի գումարը կազմել է 2,7 մլրդ եվրո։ Համաձայնագիրը ենթադրում է նաև հարակից ապրանքների և ծառայությունների գնում։ Նշվում է, որ Բելգրադը մինչև 2029 թվականը պետք է ստանա ինը մեկտեղանոց և երեք երկտեղանոց կործանիչ:

«Մենք ուրախ ենք լինել Rafale ակումբի անդամ և շնորհակալություն ենք հայտնում նախագահ Մակրոնին, որ նման որոշում է կայացրել և թույլ է տվել մեզ նոր ինքնաթիռներ գնել»,- նշել է Վուչիչը:

Լրատվամիջոցները գրում են, որ ֆրանսիական կործանիչները պետք է փոխարինեն ռուսական ՄիԳ-երին, որոնք կորցրել են իրենց արդյունավետությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում