ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինը Լուկաշենկոյին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով

Պուտինը Լուկաշենկոյին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ 70-ամյակի կապակցությամբ՝ հայտնել են Կրեմլից։

ՌԴ նախագահը նաև հրամանագիր է ստորագրել Լուկաշենկոյին Նախակոչ Անդրեաս Առաքյալի շքանշանով պարգևատրելու մասին։ Դա Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պարգևն է։

Նշվում է, որ Լուկաշենկոն պարգևատրվել է «Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման և երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ակնառու ծառայությունների, ինչպես նաև Միութենական պետության ստեղծման և արդյունավետ գործունեության գործում անձնական ներդրման համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում