ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի և Հունգարիայի հարաբերությունները կասկածի տակ են դրել ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումը. Politico

Ռուսաստանի և Հունգարիայի հարաբերությունները կասկածի տակ են դրել ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումը. Politico

ԵՄ երկրները քննարկում են Բուդապեշտում ֆինանսների նախարարների հանդիպումը չեղարկելու հարցը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու Հունգարիայի քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Politico թերթի եվրոպական խմբագրությունը՝ վկայակոչելով աղբյուրները։

Ըստ պարբերականի՝ միջոցառումը պետք է տեղի ունենա Բուդապեշտում սեպտեմբերի 13-ին, սակայն որոշ եվրոպական երկրներ ուսումնասիրում են այն բոյկոտելու հնարավորությունը: Վարչապետ Վիկտոր Օրբանին մեղադրել են հուլիսին Ռուսաստան կատարած այցի համար՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հեռանկարները, ինչը, սակայն, համաձայնեցված չի եղել ԵՄ-ի հետ, պարզաբանում է թերթը։

Politico-ն պնդում է, որ ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնահյուն հաջորդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, եվրոպական մի շարք երկրներ պատրաստվում են բոյկոտել Բուդապեշտի հանդիպումը՝ անկախ Դոնահյուի դիրքորոշումից։ Պարբերականի տվյալներով՝ նման որոշում արդեն կայացրել են Գերմանիան, Լիտվան, Ֆինլանդիան և Էստոնիան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում