ՄՄարո Թարվերդյան

Զարեհ Սինանյանն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Զարեհ Սինանյանն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

 

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ գլխավոր հանձնակատարն անդրադարձել է Հնդկաստանի հայ համայնքի պատմական նշանակությանն ու մեր օրերում համայնքի հետ համագործակցության հարցերին։
 

Զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը զրուցակցին է ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։ Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 17-20-ը Երևանում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովին, որին այս տարի մասնակցում են նաև գործընկեր երկրների սփյուռքի գծով պատասխանատու ներկայացուցիչները։

 

Իր հերթին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել է Հնդկաստանի փորձին սփյուռքի և արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքներում։

 

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կարևորելով երկու երկրների սփյուռքի հարցերով լիազոր մարմինների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում