ԼԼուսինե Մուրադյան

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ և մի շարք հանձնարարականներ տվել

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ և մի շարք հանձնարարականներ տվել

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ: Քննարկվել են ուսումնական տարվա մեկնարկից առաջ կատարված աշխատանքները, հայտնում են քաղաքապետարանից:

Քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ մինչ սեպտեմբերի 1-ը մարզադպրոցների շենքային պայմանները պետք է հնարավորինս բարելավված լինեն: 

«Մեզ համար սպորտի զարգացումն առաջնային և կարևոր նշանակություն ունի, և եթե ցանկանում ենք այդ ասպարեզում հաջողությունների հասնել, պետք է սկսել ուսումնամարզական ընթացքի համակարգված կազմակերպումից»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:

Հանդիպման ավարտին Արմեն Փամբուխչյանը տվել է մի շարք հանձնարարականներ ու ներկայացրել իր դիտարկումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում