ՄՄարիամ Մխիթարյան

Ընտրվելուց հետո Փեզեշքիանն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

Ընտրվելուց հետո Փեզեշքիանն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Իրաք՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում: Այդ մասին Irna գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Բաղդադում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը։

Նրա խոսքով, Փեզեշքիանը Բաղդադ կժամանի սեպտեմբերի կեսերին՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի պաշտոնական հրավերով։ Դեսպանն ընդգծել է, որ այդ ուղևորության ընթացքում ակնկալվում է որոշ համաձայնագրերի ստորագրում, որոնց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի օրոք։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ Փեզեշիքիանի այցը կնպաստի «երկու երկրի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում