ՔՔրիստինե Ոսկանյան

Վայոց ձորի մարզային գրադարանում իրականացվել են ամառային մի շարք ծրագրեր

Վայոց ձորի մարզային գրադարանում իրականացվել են ամառային մի շարք ծրագրեր

Վայոց ձորի մարզային գրադարանում ընթերցողների համար ամռան ամիսներին իրականացվել է 32 միջոցառում. գրանցվել է 570 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 12616:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ գրադարանում իրականացվել են ընթերցանության խթանմանը միտված միջոցառումներ, հանդիպումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ: Գրադարանը համալրվել է 36 միավոր արժեքավոր նվերներ-գրքերով:

Ամռանը գրադարանում գործել է «Վայոց ձոր» գրական խմբակը, որի շրջանակում անցկացվել են տարբեր գրական դասընթացներ՝ ընթերցանության ժամ, գրքի վերլուծություններ, ասմունքի ժամ, խաղը՝ որպես ուսուցման ձև:

Վայոց ձորի մարզային գրադարանը տիկնիկային ներկայացման և «Հեքիաթն է շրջում» ծրագրի շրջանակում այցելել է մարզի նախակրթարաններ և մանկական զարգացման կենտրոններ:

Ամռանը գրադարանում գործել են մի քանի գրքային ցուցահանդեսներ՝ «Ակսել Բակունց-125», «Վալտեր Արամյան-115», «Վահան Թոթովենց-130»: Հատկապես առանձնահատուկ էին Մկրտիչ Խերանյանի 125-ամյակին և «Հե՜յ, փոքրիկ, արի գրադարան քո ամառային արկածների հետևից» գրքային ցուցահանդեսները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում