ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ Ֆիդան - Բայրամով քննարկման առանցքում

Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ Ֆիդան - Բայրամով քննարկման առանցքում

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային թեմաներ, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ:

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակելու են համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հանդիպման ավարտին լրագրողների հետ կայացած ասուլիսում Բայրամովը կրկին դժգոհել է Հայաստանի կողմից զինամթերք ձեռք բերելու գործընթացից՝ պնդելով, թե Երևանին դեպի այդ քայլը դրդում են երրորդ երկրները:

Միաժամանակ, նա նշել է, թե Ադրբեջանը կարծում է, որ տարածաշրջանում առկա է պատմական հնարավորություն՝ հաստատելու կայուն խաղաղություն, և բանակցություններում դրական դինամիկա է նկատվում։

Այդուամենայնիվ, Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Արդբեջանի և Թուրքիայի նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում