ԼԼուսինե Մուրադյան

Առինջում քարով բեռնված բեռնատարը կողաշրջվել է և հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է

Առինջում քարով բեռնված բեռնատարը կողաշրջվել է և հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 27-ին՝ ժամը 09:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը (քարով բեռնված) կողաշրջվել է։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Վահան Տերյան 3-րդ փողոցում Foton մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ձորակում․ առկա է դիզվառելիքի արտահոսք։

 

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում