ԱԱնի Օհանյան

Փլուզում Դդմաշեն գյուղում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Փլուզում Դդմաշեն գյուղում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։06-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ պարզվել է, որ տան մոտակա անասնագոմի հողաշեն պատը մասամբ փլուզվել է (մոտ 6 քմ), տուժած Ռ․ Ա․-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում