ՄՄարիամ Մխիթարյան

Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Երուսաղեմի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը

Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Երուսաղեմի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը վերահաստատել է Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը, երբ երկրի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը խոսել է այնտեղ սինագոգ կառուցելու հնարավորության մասին։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Բեն-Գվիրի մարտահրավերը Տաճարի լեռան ստատուս քվոյին անվանել է «վտանգավոր, անհարկի և անպատասխանատու» արարք: «Բեն-Գվիրի գործողությունները վտանգում են Իսրայելի Պետության ազգային անվտանգությունը և նրա միջազգային կարգավիճակը»,- գրել է  պաշտպանության նախարարության ղեկավարը X-ում:

Ավելի վաղ Բեն Գվիրն իսրայելական բանակի Galei IDF ռադիոկայանի եթերում ասել էր, որ «եթե կարողանար անել այն, ինչ ուզում է, վաղուց իսրայելական դրոշը կտեղադրեր Տաճարի լեռան վրա և սինագոգ կկառուցեր այնտեղ»։

Համաձայն ստատուս քվոյի՝ Տաճարի լեռան վրա աղոթելու իրավունք ունեն միայն մուսուլմանները, իսկ հրեաները կարող են միայն այցելել համալիր՝ առանց այնտեղ կրոնական արարողություններ կատարելու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում