ԱԱսպրամ Սարատիկյան

Բարձր է գնահատվել Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը

Բարձր է գնահատվել  Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանին և «Արդարադատություն և մարդու իրավունքներ» ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանին:

Հիմնադրամի գործընկերները ներկայացրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որը կնպաստի Հռոմի կանոնադրության գործիքակազմերի պատշաճ կիրառման ապահովմանը:

Նախատեսվում է նաև ձևավորել պլատֆորմ՝ ապահովելու քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև համագործակցության արդյունավետությունը:

Սիրվարդ Գևորգյանը բարձր է գնահատել Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և ներկայացրել է հետվավերացման փուլում արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև առկա համագործակցությունը միջազգային ու ներպետական մյուս գործընկերների հետ:

Սիրվարդ Գևորգյանը նաև նշել է, որ Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը կարգավորող օրենքի նախագծի վերաբերյալ ակնկալվում է առաջիկայում ստանալ հենց դատարանի դիտարկումները:

Կողմերը քննարկել են հետագա համատեղ քայլերը և պայմանավորվածություն ձեռք բերել նախանշված ուղղություններով համագործակցության իրականացման վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում