ՎՎարդուհի Հարությունյան

Մոդին Կիևում է․ Զելենսկու հետ կքննարկվի ռուս-ուկրաինական խաղաղ կարգավորումը

Մոդին Կիևում է․ Զելենսկու հետ կքննարկվի ռուս-ուկրաինական խաղաղ կարգավորումը

Հնդկաստանի վարչապետն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ մեկնել է Կիև: Պաշտոնական բանակցություններին ընդառաջ Նարենդրա Մոդին հայտարարել է՝ անհամբեր սպասում է Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը և երկկողմ գործակցության ամրապնդման ուղղությամբ քննարկումների շարունակմանը: Նա նշել է, որ մտքեր կփոխանակվեն նաև ռուս-ուկրաինական խաղաղ կարգավորման շուրջ։

«Որպես ընկերներ և գործընկերներ հուսով ենք, որ տարածաշրջանում հնարավորինս արագ խաղաղություն և կայունություն կհաստատվի»,- ընդգծել է Հնդկաստանի վարչապետը։

Հուլիսի սկզբին Մոդին այցելել էր Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա հայտարարել էր, որ Նյու Դելին պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել կողմերին խաղաղության հասնելու ճանապարհին: Մոդիի խոսքով՝ բանակցություններին պետք է ներգրավված լինեն թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում