ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Վոլգոգրադի մարզում գտնվող ռազմական օդանավակայանի վրա

Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Վոլգոգրադի մարզում գտնվող ռազմական օդանավակայանի վրա

Հինգշաբթի՝ օգոստոսի 22-ի վաղ առավոտյան, Ուկրաինայի Զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել Վոլգոգրադի մարզում։

Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել Մարինովկայի ռազմական օդանավակայանին մոտենալիս: Անօդաչուներից մեկի բեկորներից հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում: Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Ըստ նահանգապետ Անդրեյ Բոչարովի, անօդաչու թռչող սարքերի բեկորներից հրդեհ է բռնկվել նաև ՊՆ-ի օբյեկտներից մեկում: Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են խոցել ուկրաինական ինքնաթիռների մեծ մասը։ Նախնական տվյալներով՝ զոհեր ու վիրավորներ չկան։

Ուկրաինայի օդուժը անօդաչու սարքերով գրոհել է նաև Ռոստովի մարզի արևմտյան հատվածը: Ի դեպ, արդեն հինգերորդ օրն է չեն կարողանում մարել մարզի նավթաբազաներից մեկում բռնկված հրդեհը, որը բռնկվել է օգոստոսի 18-ին դրոնների հարձակման հետևանքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում