ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանը Բելառուսին կոչ է արել օբյեկտիվորեն գնահատել Աստանայի դիրքորոշումը

Ղազախստանը Բելառուսին կոչ է արել օբյեկտիվորեն գնահատել Աստանայի դիրքորոշումը

Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինին հրավիրել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարություն և կոչ են արել օբյեկտիվորեն գնահատել Աստանայի դիրքորոշումը ընթացող գործընթացների վերաբերյալ: Այս մասին նշված է  Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Նախարարն ընդգծել է, որ Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան»,- ասվում է գերատեսչությունում:

Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուն ընդգծել է, որ Աստանան հաստատապես համոզված է, որ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական ու դիվանագիտական միջոցներով:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 19-ին ասել էր, որ «Ռուսաստանից ուզում են ինչ-որ բան ստանալ, բայց փոխարենը ոչինչ չտալ»։ Նա հիշեցրել է 2022 թվականի հունվարի զանգվածային անկարգությունները Ղազախստանում, երբ հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու համար Տոկաևն օգնություն խնդրեց ոչ թե Չինաստանից, Հնդկաստանից կամ Պակիստանից, այլ Ռուսաստանից և Բելառուսից։ «Մոսկվան ու Մինսկը օգնության հասան՝ Ղազախստան ուղարկելով ՀԱՊԿ խաղաղապահներ»,- հավելել է Լուկաշենկոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում