ԳԳոհար Սարգսյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրառում է արել՝ նշանակման կապակցությամբ շնորհավորելով Իրանի ԱԳ նախարարին։

«Ջերմորեն շնորհավորում եմ, հարգելի Սեյեդ Աբբաս Արաղչի, Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Անհամբեր եմ՝ աշխատելու ձեզ հետ՝ մեր երկու բարեկամ ազգերի, հարևան երկրների միջև ամուր կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ։ Հաջողություններ եմ մաղթում Ձեր նոր պաշտոնում»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում