ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի խորհրդարանը հաստատել է Փեզեշքիանի ներկայացրած կառավարության կազմը

Իրանի խորհրդարանը հաստատել է Փեզեշքիանի ներկայացրած կառավարության կազմը

Իրանի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայացրած նախարարների նոր կաբինետի կազմը, հաղորդում է «Մեհր» գործակալությունը:

Մասնավորապես, Աբբաս Արաղչին, ստանալով 244 ձայն, հաստատվել Է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում: Պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատվել է Ամիր Ազիզ Նազիրզադեն, Իրանի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդուլնասիր Հեմմաթին՝ էկոնոմիկայի նախարարի, Մոհսեն Փաքնեժադը՝ նավթի նախարարի,  Էսկանդար Մոմենին՝ ՆԳ նախարարի, իսկ Աբբաս Ալիաբադին՝ Իրանի էներգետիկայի նախարարի պաշտոնը:

Նախորդ կաբինետի միակ նախարարը, որը պահպանել է իր պորտֆելը, հետախուզության նախարարության ղեկավար Էսմայիլ Հաթիբն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում