Հայտնագործություններ. կաուչուկ

Հայտնագործություններ. կաուչուկ

Բնական կաուչուկը հայտնաբերել է Շառլ Կոնդամինը 1735-ին: Այն ստացել է բրազիլական հեւեյա ծառի խեժից, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է «ռետին»: 1823-ին անգլիացի քիմիկոս Չարլզ Մակինտոշն առաջարկեց կաուչուկի լուծույթով պատրաստել գործվածք եւ զարկ դնել չթրջվող վերարկուների եւ թիկնոցների արտադրությանը: ԱՄՆ –ում կաուչուկից արտադրում են նաեւ կոշիկներ, գլխարկներ եւ պայուսակներ: 

Սինթետիկ կաուչուկի արտադրման առաջին արդյունաբերական եղանակը մշակել է ռուս քիմիկոս Լեբեդեւը՝ 1926-ին: Սինթետիկ կաուչուկի համար Լեբեդեւն օգտագործել է նավթը, հետո սպիրտը, իսկ որպես կատալիզատոր՝ մետաղական նատրիումը: Այս հայտնագործության համար Լեբեդեւն արժանացել է 100 000 ռուբլի պարգեւավճարի:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում