ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսն ամփոփել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունները

ԳԳոհար Սարգսյան

ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ամփոփելով Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, որոնք մեկնարկել էին օգոստոսի 15-ին Դոհայում: Քննարկումներին մասնակցել են այդ երեք երկրի և Իսրայելի ներկայացուցիչները:

ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել՝ նշելով, որ բանակցություններին ընդառաջ Իսրայելը նոր պահանջներ է ներկայացրել: Միաժամանակ, շարժումը հայտնել է, որ Դոհայի բանակցությունների արդյունքները պատրաստ են քննարկել հանդիպմանը մասնակցած միջնորդների հետ: Համատեղ հայտարարության համաձայն՝ բանակցությունների հերթական փուլը եղել է կառուցողական, լուրջ և անցել դրական մթնոլորտում։

«Միջնորդները կողմերի մոտեցումները կամրջող առաջարկ են ներկայացրել, որը համահունչ է ավելի վաղ ԱՄՆ նախագահի առաջարկած սկզբունքներին: Այն թույլ կտա լուծել առկա խնդիրները և հասնել պայմանավորվածությունների արագ կյանքի կոչման», - ասած է փաստաթղթում:

Ըստ հայտարարության՝ աշխատանքային թիմերն առաջիկա օրերին կդիտարկեն համաձայնությունների կատարման տեխնիկական մանրամասները: Խոսքը, մասնավորապես, հումանիտար և գերիների ու պահվող անձանց հետ կապված հարցերի մասին է:

«Մեր կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաները կրկին կհավաքվեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ այսօրվա առաջարկների հիման վրա համաձայնություն կնքելու նպատակով», - ասված է ԱՄՆ, Եգիպտոսի և Կատարի համատեղ հայտարարության տեքստում:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում