ԼԼիլիթ Ասատրյան

Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի երկու շենքերի միջակայքում վնասվել է ջրատար խողովակ. փրկարարները հեռացրել են մոտ 7 տոննա ջուր

Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի երկու շենքերի միջակայքում վնասվել է ջրատար խողովակ. փրկարարները հեռացրել են մոտ 7 տոննա ջուր

Օգոստոսի 16-ին, ժամը 11։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում ջրալցվել են երկու բնակելի շենքերի նկուղային հարկերը․ ջրահեռացում իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սանահին կայարան թաղամասի երկու շենքերի միջակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջրալցվել է նոր ջրագծի անցկացման համար նախատեսված փոսը։

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ հեռացրել են մոտ 7 տ ջուր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում