ԼԼիլիթ Ասատրյան

Գերմանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Գերմանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շնորհավորելով Կլաուդիա Բուշին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Գերմանիայի միջև շփումների ինտենսիվությանը՝ արձանագրելով, որ երկկողմ բարձրաստիճան այցերի հաճախակիությունը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու և առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Կարևորվել է խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև ակտիվ երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանն առնչվող հարցերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում