Մենք դատապարտում ենք Ջիթում վերաբնակիչների հարձակումները, որոնք ուղղված են պաղեստինյան քաղաքացիական բնակչության ահաբեկմանը՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Գրեթե լիակատար անպատժելիության պայմաններում իսրայելցի վերաբնակիչներն օրեցօր բռնություններ են հրահրում օկուպացված Արևմտյան ափին, ինչը վտանգում է խաղաղության հաստատման ցանկացած հնարավորություն: Իսրայելի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի այդ անընդունելի գործողությունները։
Ես վերահաստատում եմ իմ մտադրությունը՝ ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու առաջարկ ներկայացնել բռնի վերաբնակիչներին ոգևորողների, այդ թվում՝ Իսրայելի կառավարության որոշ անդամների դեմ»,- նշել է Բորելը։
We condemn settlers attacks in Jit, aimed at terrorising Palestinian civilians.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) August 16, 2024
Day after day, in an almost total impunity, Israeli settlers fuel violence in the occupied West Bank, contributing to endanger any chance of peace. 1/2










