ՎՎարդուհի Հարությունյան

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ջանքերը

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ջանքերը

Հեռախոսազրույց են ունեցել Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանին և Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին:

Ըստ Կատարի ներկայացրած պաշտոնական հաղորդագրության՝ օրակարգում են եղել Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը, ինչպես նաև «պաղեստինյան օկուպացված տարածքներում իրավիճակը»: 

Պաշտոնյաներն ընդգծել են տարածաշրջանում լարվածության թուլացման կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում