ԳԳոհար Սարգսյան

Երևանի քաղաքային աղբավայրում հրդեհաշիջումը շարունակվում է

Երևանի քաղաքային աղբավայրում հրդեհաշիջումը շարունակվում է

Օգոստոսի 12-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել: Օրեր շարունակ տևած հրդեհաշիջման միջոցառումներն ու հողային աշխատանքներն արդյունք են տվել. երեք օջախներից մեկում հրդեհն ամբողջությամբ մարվել է, իսկ մյուս երկուսում դեռևս ծխացող օջախներ են նկատվում:

Երևանի քաղաքապետարանը կանխարգելիչ միջոցներ է կիրառում՝ ներգրավելով բեռնատարներ, սահմանելով շուրջօրյա հերթապահություն։ Այս օրերի ընթացքում օգտագործվել է շուրջ 150 բեռնատար հող և մոտ 500 տոննա ջուր:

Նախկինում հողազանգվածով ծածկված տարածքները չեն այրվել. 52 հա տարածք զբաղեցնող աղբավայրից միայն 3 հա-ն է հրդեհվել: Երևանի քաղաքային աղբավայրում աշխատանքները շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում