Արմեն Աշոտյանը Սյունիքի մարզի մանկավարժների հետ քննարկել է կրթական համակարգի բարեփոխումները

Արմեն Աշոտյանը Սյունիքի մարզի մանկավարժների հետ քննարկել է կրթական համակարգի բարեփոխումները

Պաշտոնական այցով Սյունիքի մարզում էր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կապանի համար 2 ավագ դպրոցում նախարարը պարգեւներ է հանձնել առարկայական օլիմպիադայի մարզային փուլում հաղթած դպրոցականներին:

Արմեն Աշոտյանը մանկավարժների հետ քննարկել է նաեւ կրթական համակարգի բարեփոխումներին առնչվող հարցեր:

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կառավարության իրականացրած քայլերը միտված են կրթության եւ գիտության առաջընթացին։ Մասնագիտական կրթության օղակում, օրինակ, պետական պատվերով տեղերի թիվն ավելացել է։ Խրախուսելով միջին մասնագիտական կրթությունը` նպատակ ունեն աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ պատրաստել։ 

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում