ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայի նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ

Ֆրանսիայի նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ

Փարիզի Օլիմպիական խաղերի ավարտը նշանավորում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահանջած քաղաքական զինադադարի ավարտը, գրում է Euronews-ը։

Խորհրդարանի արտահերթ ընտրությա երկրորդ փուլից հինգ շաբաթ անց, երբ որևէ կուսակցություն չստացավ բացարձակ մեծամասնություն, Ֆրանսիայի քաղաքական գործիչները օրենսդրական փոխզիջում են փնտրում:

Երեքշաբթի կեսօրին հրաժարական տված վարչապետ Գաբրիել Ատալը նամակ է հղել տարբեր կուսակցությունների առաջնորդներին, բացառությամբ ծայրահեղ աջ և արմատական ​​ձախակողմյան ուժերին: Նպատակը՝ գտնել օրենսդրական փոխզիջում և ստեղծել իշխող կոալիցիա։

«Նոր ժողովրդական Ճակատ» ձախակողմյան կոալիցիան, որն արտահերթ ընտրությունում ստացել է ամենաշատ տեղերը, առաջադրել է պետական ​​ծառայող և տնտեսագետ Լյուսի Կաստեի թեկնածությունը։

Մակրոնը, սակայն, մերժել է այն՝ առաջացնելով բուռն արձագանք, քանի որ պատմականորեն վարչապետը պետք է լինի խորհրդարանում ամենաշատ տեղեր ունեցող կուսակցության ներկայացուցիչը։

Ըստ պատգամավորներից ստացված տեղեկությունների՝ նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում