ԼԼուսինե Մուրադյան

ՀՖՖ-ն «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում ստուգայց է իրականացրել

ՀՖՖ-ն «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում ստուգայց է իրականացրել

ՀՖՖ-ից հայտնում են, որ «Փյունիկ ՖԱ-ն» դիմել է ՀՖՖ-ին «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում 2024/2025 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր Լիգայի և գավաթի խաղարկության հանդիպումների անցկացման հնարավորության համար։ 

«Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ՀՖՖ համապատասխան ներկայացուցիչների ստուգայցը, որի հիման վրա կազմվել է մարզադաշտի ստուգման հաշվետվություն։ Հաշվետվությունն ու եզրակացությունն ուղարկվել են «Փյունիկ ՖԱ-ին»։

ՀՖՖ-ի համար առանձնահատուկ կարևորություն ունի երկրպագուների անվտանգության հարցը և ակումբին ներկայացված վերջնական եզրակացության մեջ ընդգծվել է անկախ մասնագիտացված մարմնի կողմից «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի սեյսմիկ անվտանգության ու կայունության տեսչական ստուգման և եզրակացության ներկայացման կարևորությունը:

Վերոնշյալ կետն ապահովելու դեպքում ՀՖՖ-ն պատրաստ է ցուցաբերել խորհրդատվական աջակցություն մարզադաշտի շահագործման մյուս հարցերում, որոնք բխում են ՀՖՖ ենթակառուցվածքային կանոնակարգի պահանջներից, ինչպես նաև անցկացնել ստուգայց իրականացված աշխատանքները գնահատելու և «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը շահագործելու վերջնական հավաստագիր տրամադրելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում