ԼԼիլիթ Ասատրյան

Լարսի Դևդորակ թունելում ժամակավորապես կսահմանափակվի բոլոր ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը

Լարսի Դևդորակ թունելում ժամակավորապես կսահմանափակվի բոլոր ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ 132-կմ 135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2024 թ․ օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00 ընկած հատվածում սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։
 
Ավտոտրանսպորտային թունելի փակման ընթացքում ավտոմեքենաների երթևեկությունը կընթանա ներպետական նշանակության Դևդորակ թունելի շրջանցային ճանապարհով (Ն-205)։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կընթանա ըստ ժամանակավոր կազմակերպված գրաֆիկի։ Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
 
Ստորև՝ շրջանցիկ ճանապարհի սխեման։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում