ԼԼուսինե Մուրադյան

Արմավիրի մարզպետարանում քննարկվել են կարկուտից տուժած հողօգտագործողների խնդիրներն ու ակնկալվող աջակցության ուղղությունները

Արմավիրի մարզպետարանում քննարկվել են կարկուտից տուժած հողօգտագործողների խնդիրներն ու ակնկալվող աջակցության ուղղությունները

Օգոստոսի 13-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հանդիպել է Արմավիր, Մեծամոր և Բաղրամյան համայքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողների հետ՝ քննարկելու նրանց հուզող խնդիրներն ու ակնկալվող աջակցության ուղղությունները։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Քաղաքացիների դիտարկումները հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսական վարկերի տոկոսների և մայր գումարի արտոնյալ ժամկետի տրամադրման անհրաժեշտությանը, քանի որ կարկտահարության և բերքի կորստի հետևանքով չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները։

 

Նախարարի տեղակալը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ մարզպետարաններից հավաքագրվել են կարկուտի հետևանքով հասցրած վնասների տվյալները, ամփոփվել, իրականացվել են վնասի գնահատման հաշվարկներ և այժմ քննարկվում են առկա խնդիրներին հնարավոր լուծումներ տալու տարբերակները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում