ԳԳոհար Սարգսյան

Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 19:10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին բախվել են Ford (վարորդ՝ Ա․ Խ․) և Nissan (վարորդ՝ Մ․ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևոր է․ Խ․-ին մոտեցրել փրկարարական ավտոմեքենային․ ուղևորներ է․ Խ․-ն և Վ․ Խ․-ն փրկարարական ավտոմեքենայով, իսկ Մ. Խ․-ն և Ford մակնիշի բեռնատարի ուղևոր Մ․ Մ․-ն տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․ Ու․-ն, Ս․ Ա․-ն և Է․ Խ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում