ԿԿարմեն Ղուկասյան

Բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 14 քաղաքացի

Բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 14 քաղաքացի
Երևանի Հերացի փողոցում տեղի ունեցած վթարից հետո տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 14 քաղաքացի: 
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ հայտնելով, որ տուժածները հետազոտվում են:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ օգոստոսի 11-ին՝  ժամը 09:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
 
Պարզվել էր, որ ցորենով բեռնված Shacman մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում