ԿԿարմեն Ղուկասյան

Փարիզ-2024. ըմբիշ Վազգեն Թևանյանը 5-7 հաշվով պարտվեց մոնղոլ մրցակցին

Փարիզ-2024. ըմբիշ Վազգեն Թևանյանը 5-7 հաշվով պարտվեց մոնղոլ մրցակցին

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը 5-7 հաշվով պարտվեց մոնղոլ մրցակցին՝ մոնղոլ Տուլգա Տումուրին:

Եթե նրա մրցակիցը հասնի եզրափակիչ, ապա ազատ ոճի մեր ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ավելի վաղ 65 կգ քաշային ըմբիշների պայքարում` 1/8 եզրափակչում, Վազգեն Թևանյանի մեկնարկային մրցակիցը վրացի Գոդերձի Ձեբիաշվիլին էր: Թևանյանը մրցակցին հաղթել էր 11:0 հաշվով:

Հիշեցնենք՝ Հայաստանը ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում