ԼԼուսինե Մուրադյան

Իրանի դեսպանն անդրադարձել է խաղաղության պայմանագրից ապաշրջափակման կետը հանելու վերջին հայտարարություններին

Իրանի դեսպանն անդրադարձել է խաղաղության պայմանագրից ապաշրջափակման կետը հանելու վերջին հայտարարություններին

Մեր դիրքորոշումն ապաշրջափակման մասին շատ հստակ է. մենք կողմակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գնահատական կտա այն հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրից ապաշրջափակման հարցը դուրս է եկել:

Հարցին՝ գործընթացի ձգձգումը, առկախումն ինչ հետևանքներ կարող է ունենալ, իսկ արագացումն ինչ օգուտներ կարող է տալ Իրանին, Հայաստանին ու տարածաշրջանին առհասարակ, դեսպանը պատասխանեց. «Բնական է՝ եթե տեղի է ունենում ապաշրջափակում, դրա հետևանքով, նաև դրա արդյունքում  երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով:

Եթե պայմանավորվածություն է լինում, նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը. դա տարածաշրջանի և տարածաշրջանի ժողովուրդների օգտին է: Եվ այն, ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»:

Անդրադառնալով Իրան-Իսրայել հարաբերություններին և վերջին շրջանում նկատելի լարվածությանը, հնարավոր հարձակումներին՝ դեսպանը հայտարարեց. «Մենք միշտ մեր թշնամիներին պատժել ենք, սակայն խելամտորեն և ժամանակին: Այս անգամ էլ մենք կպատժենք, և դա կլինի ժամանակին ու հաշվարկված»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում