ԳԳոհար Սարգսյան

Անդրանիկ Կարապետյանը օլիմպիական խաղերում մեդալ չնվաճեց

Անդրանիկ Կարապետյանը օլիմպիական խաղերում մեդալ չնվաճեց

Փարիզում ընթացող օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակ դուրս եկավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 89կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: 

Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 170 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը գրավեց 7-րդ հորիզոնականը:

Օգոստոսի 10-ին մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:

Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում