ՔՔրիստինա Մկրտչյան

Շուրջօրյա խմելու ջուր «Արմավիր» ՔԿՀ-ում. Տարիներ շարունակ չլուծվող խնդիրը լուծված է

Շուրջօրյա խմելու ջուր «Արմավիր» ՔԿՀ-ում. Տարիներ շարունակ չլուծվող խնդիրը լուծված է

Հայաստանի ամենամեծ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շահագործման պահից՝ 2015 թվականից, գործում էր 8-ժամյա ջրամատակարարում։ Ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված աշխատանքի արդյունքում՝ շահագործման է հանձնվել ջրամատակարարման նոր համակարգ՝ նոր ջրագծերով և պոմպային համակարգով, որն ապահովում է 24-ժամյա ջրամատակարարում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

«Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը, լինելով հետևողական ՀՀ քրեակատարողական ոլորտի մեծածավալ բարեփոխումների գործում, շարունակելու է աշխատանքների իրականացումն առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում