ՎՎարդուհի Հարությունյան

Կիևն արձագանքել է դիվանագիտական հարաբերությունները խզելու Նիգերի որոշմանը

Կիևն արձագանքել է դիվանագիտական հարաբերությունները խզելու Նիգերի որոշմանը

Ուկրաինայի արտգործնախարարությունն արձագանքել է դիվանագիտական հարաբերությունները խզելու Նիգերի Հանրապետության որոշմանը։

«Այդ երկրի կառավարության ներկայացուցչի հայտարարության մեջ Ուկրաինայի հասցեին հնչած մեղադրանքները չեն դիմանում որևէ քննադատության, անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։ Շատ ցավալի է, որ Նիգերի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ Մալիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ որևէ հետաքննություն չանցկացնելով և որևէ ապացույց չտրամադրելով, որը կբացատրեր նման քայլի պատճառները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հավելել են, որ Ուկրաինան բացառում է միջազգային ահաբեկչությանն աջակցելու, ՄԱԿ-ի կանոնադրության և ընդհանուր առմամբ միջազգային իրավունքի խախտման ցանկացած մեղադրանք:

Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտարարել էն, որ Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու Նիգերի որոշումը «համերաշխության ժեստ» է նրանց հետ, ովքեր ընտրել են Ռուսաստանի հետ մերձեցման ուղին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում