Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ-ն շարունակել է նիստերի աշխատանքը՝ հարցուպատասխանով: Հերթագրվել է մոտ 4 տասնյակ պատգամավոր. նրանց հարցերը վերաբերել են պետության ագրոքաղաքականությանը, բանակային զորակոչին, տրանսպորտային ցանցի բարեփոխումներին: Օրենսդիրները, սակայն, քննարկման առանցքում են պահել Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը:










