ՎՎարդուհի Հարությունյան

Նիգերը հայտարարել է Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին

Նիգերը հայտարարել է Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին

Նիգերը հայտարարել է Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Աֆրիկյան հանրապետությունն Ուկրաինային մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար և զգուշացրել, որ պատրաստվում է այդ հարցով դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին:

Ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև Մալին: Այդ երկրի կառավարության հայտարարության համաձայն՝ Մալիի իշխանությունը մեծ զարմանքով ի գիտություն է ընդունել Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի խոսքերը հուլիսի վերջին Մալիի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների հարձակմանն Ուկրաինայի մասնակցության մասին:

Ուկրաինայի ԱԳՆ-ն «անհեռատես և հապճեպ» է որակել Մալիի որոշումը՝ նշելով, որ Կիևը հավատարիմ է միջազգային իրավունքի նորմերին, երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անձեռնմխելիությանը և հերքում է Մալիի անցումային կառավարության մեղադրանքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում