ԳԳոհար Սարգսյան

Երևանի քաղաքապետարանը համագործակցության է հրավիրում թափոնների կառավարման ոլորտում ներդրումային առաջարկներ ունեցող անձանց

Երևանի քաղաքապետարանը համագործակցության է հրավիրում թափոնների կառավարման ոլորտում ներդրումային առաջարկներ ունեցող անձանց

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր Երևանում թափոնների կառավարման ոլորտում ունեն ներդրումային առաջարկներ:

 

«Երևանի քաղաքապետի 15․07․2024թ․ հ․ 885-Ա կարգադրությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Երևան քաղաքում թափոնների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների քննարկման, ստացվող ներդրումային առաջարկների իրագործելիության գնահատման նպատակով։

 

Մշակվել է առաջարկի ներկայացման նվազագույն պահանջների ձևաթուղթ (հայերեն և անգլերեն), որպեսզի հնարավոր լինի ստանալ Երևանի քաղաքապետարանին հուզող հարցերի պատասխանները և համեմատել ծրագրերը։

 

Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, մինչև օգոստոսի 30-ը լրացված ձևաթուղթը կից ներդրումային առաջարկով կարող են ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն (հեռ․՝ 011-514-188, [email protected])»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում