ԳԳոհար Սարգսյան

Բացօթյա ցուցահանդես՝ «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով

Բացօթյա ցուցահանդես՝ «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում բացվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը:

Ցուցահանդեսը նվիրված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակին:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցությամբ իրականացրած ծրագրին մասնակցել են 10-14 տարեկան երեխաներ: Նրանք գույների միջոցով պատկերել են աշխարհի երեխաների հավասար իրավունքները:

Բացօթյա ցուցահանդեսն ուղեկցվել է համերգային ծրագրով: Հանդես են եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, «DO RE MEET» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության կրթաթոշակակիրներ Պավել Հայրիյանը և Թերեզա Մարկոսյանը։

Հնչել են արիաներ հայտնի օպերաներից, էստրադային և ազգային երգեր։ Միջոցառման ընթացքում հնչել է նաև Խաչատուր Աբովյանի ջութակը՝ ջութակահար Գարեգին Գրիգորյանի կատարմամբ:

Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 5-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում