ԳԳոհար Սարգսյան

Մնում է պատասխանել միակ հարցին՝ արծա՞թ կլինի, թե՞ ոսկի․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ Ալեքսանյանի վաղվա ելույթի մասին

Մնում է պատասխանել միակ հարցին՝ արծա՞թ կլինի, թե՞ ոսկի․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ Ալեքսանյանի վաղվա ելույթի մասին

«Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը»,- նշված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ եզրափակիչ անցնելուն։

«Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը. մնում է պատասխանել միակ հարցին՝ վաղը երեկոյան արծա՞թ կլինի, թե՞ ոսկի»,- նշում են ֆեդերացիայից։ 

Հիշեցնենք, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ և վաղը կպայքարի ոսկե մեդալի համար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում