ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի կառուցման ընթացքի վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի կառուցման ընթացքի վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անցկացրել է խորհրդակցություն «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագիրն իրականացնող շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են սպորտային համալիրի կառուցման ընթացքի վերաբերյալ հարցեր, որոնք վերաբերել են արտաքին և բակային ինժեներական ցանցերին, մարզադաշտի խոտածածկույթին, լողավազանին, նախագծային լուծումներին ու հաշվարկներին։ Ընթացիկ յուրաքանչյուր հարցի կարգավորման համար որոշվել են սեղմ ժամկետում հրատապ լուծման տարբերակներ՝ աշխատանքների ծավալն ըստ ժամանակացույցի, սահուն և որակով իրականացնելու նպատակով։

 

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը լսել է բոլոր կողմերի դիտարկումները, ներկայացրել կոմիտեի առաջարկներն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու կարևորագույն ծրագրի բարեհաջող իրագործմանը։
 
Նա հիշեցրել է գործընկերային սկզբունքով և թիմային աշխատանքով առաջնորդվելու կարևորությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ ծրագիրն իրականացնողներից ակնկալվում է ստանձնած պարտավորությունները կատարել բարեխղճորեն, ժամանակին և որակով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում