ԱԱսպրամ Սարատիկյան

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։ 

«Հարգելի քաղաքացիներ, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, մեր ստացած տեղեկատվությունների համաձայն՝ անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ։

Հաքերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին 81 84»,- գրել է Հայկական Կարմիր խաչի ընկերության մամուլի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում