Մարտի 25-ը Էլթոն Ջոնի ծննդյան օրն է

Մարտի 25-ը Էլթոն Ջոնի ծննդյան օրն է

Սըր Էլթոն Հերքուլես Ջոն: Բրիտանական կայսրության միաբանության  կավալեր և ասպետ-բակալավր: Նույն ինքը` բրիտանացի լեգենդար ռոք երաժիշտ, որը  գործունեության շուրջ 50  տարիների ընթացքում վաճառել է ավելի քան 250 միլիոն ձայնասկավառակ: «Ռոլինգ Սթոուն» ամսագրի վարկածով աշխարհի լավագույն երաժիշտների ցանկում Էլթոն Ջոնը 49-րդն է: Ի ծնե Ռեջինալդ Քեննեթ Դուայթն առաջին անգամ դաշնամուրին մոտեցավ 4 տարեկանում: Շատ շուտով հայտնի դարձավ, որ տղան բացարձակ լսողություն ունի: Նա թագավորական կոնսերվատորիայի կրթաթոշակ ստացավ, ինչն էլ  կանխորոշեց երաժշտի աստղային ճանապարհը:

70-ականները Էլթոն Ջոնի աստղային տարիներն էին: Մեկը մյուսի հետևից նա թողարկում էր ձայնասկավառակներ, որոնք ռեկորդային քանակությամբ սպառվում էին՝ արտիստին մոտեցնելով փառքի Օլիմպին:

80-ականները արտիստի համար անձնական դժբախտությունների շրջան էին: Երգիչը ստիպված էր ձայնալարերի բարդ վիրահատության ենթարկվել, որից հետո ձայնը փոխվեց: 1994-ին Էլթոն Ջոնի աստղային ժամը վերականգնվեց: Նա գրեց սաունդթրեք «Առյուծ Արքա» մուլտֆիլմի համար, արժանացավ Գրեմմի և Օսկարի:

Սըր Էլթոն Ջոնը շարունակում է ստեղծագործել ու հիթեր թողարկել: Մեծ Բրիտանիայում միասեռական ամուսնություններն ընդունելուց հետո ամուսնացել է իր սիրած տղամարդու հետ, փոխնակ մոր օգնությամբ էլ որդի է ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում