ԼԼիլիթ Ասատրյան

Էջմիածնում գործող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Էջմիածնում գործող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 4-ին՝ ժամը 12:58-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքում գործող ռեստորաններից մեկի տանիքում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:50-ին: Այրվել են տանիքից մոտ 70 քմ հատվածը և դահլիճի փայտե պատը (մոտ 10 քմ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում