ԳԳոհար Սարգսյան

Շինուհայր-Հարժիս ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Շինուհայր-Հարժիս ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օգոստոսի 3-ին՝ ժամը 17:58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և ընկել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Լ. Բ.-ն (ծնված 1975 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում