ԼԼիլիթ Ասատրյան

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը վատիկանյան լրատվամիջոցի տնօրենի հետ քննարկել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին իրազեկվածության բարձրացման հարցը

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը վատիկանյան լրատվամիջոցի տնօրենի հետ քննարկել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին իրազեկվածության բարձրացման հարցը

2024 թ. օգոստոսի 1-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել L’Osservatore Romano վատիկանյան լրատվամիջոցի տնօրեն, գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդայի հետ: Այդ մասին հայտնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է քրիստոնեական ընդհանուր ժառանգության մաս հանդիսացող հայկական պատմամշակութային, քրիստոնեական հարուստ ժառանգության հանրահռչակման, դրան սպառնացող վտանգների վերաբերյալ իրազեկվածության ուղղությամբ հետագա համագործակցությունը։ Այս առումով ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք չխեղաթյուրվեն մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ինքնությունը, ինչպես նաև պատմական փաստերը, որոնք անհերքելի են և ճանաչված միջազգային հանրության, այդ թվում՝ գիտական ​​հանրության կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում