ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ը զգուշացրել է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վտանգի մասին

ՄԱԿ-ը զգուշացրել է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վտանգի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել միջազգային ջանքեր և ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա՝ կանխելու Մերձավոր Արևելքում տարածաշրջանային մեծ պատերազմը: Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ էր հրավիրել՝ կապված Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է իսրայելական բանակի հարձակումը Բեյրութի վրա և Թեհրանում Հանիեի սպանությունը։

«Հարավային Բեյրութում և Թեհրանում հարձակումները վկայում են վտանգավոր էսկալացիայի մասին այն ժամանակ, երբ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Գազայում հրադադարի հաստատմանը և իսրայելա-լիբանանյան սահմանին հանգստություն հաստատելուն»,- ասել է գլխավոր քարտուղար խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Նրա խոսքով՝ Գուտերեշը կոչ է արել շահագրգիռ կողմերին՝ «եռանդուն աշխատել տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ՝ բոլորի համար ապահովելու երկարաժամկետ խաղաղություն և կայունություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում